ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամեն ինչ իր գինն ունի

Ամեն ինչ իր գինն ունի
25.05.2012 | 00:41

Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում վատ հանդես գալու համար «Ռասինգի» ֆուտբոլիստներ Ջովանի Մորենոյին ու Ֆեդերիկո Սանտադերին ֆուտբոլային խուլիգանները սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով: Մարզումներից հետո վայ-երկրպագուները մոտեցել են ֆուտբոլիստներին ու, որպեսզի ավելի համոզիչ լինեն իրենց ասելիքի մեջ, ատրճանակը դեմ են տվել Ջովանի Մորենոյի ոտքին` պահանջելով լքել ակումբը: «Երկրպագուների» պահանջներից է եղել նաև հաջորդ խաղում անպայման հաղթելը, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն: Ասենք, որ ներկա պահին «Ռասինգը» Արգենտինայի էլիտար դիվիզիոնում զբաղեցնում է վերջին հորիզոնականը:
Հանցագործ խմբավորումներն արգենտինական ֆուտբոլի անբաժան մասն են: Համաձայն «Եկեք փրկենք ֆուտբոլը» կազմակերպության հայտարարության, բռնությունների պատճառով վերջին կես տարում նվազագույնը վեց մարդ է սպանվել Արգենտինայում, իսկ ֆուտբոլիստների ահաբեկումները բավականին տարածված երևույթ են: Հետաքրքրական է, որ երբեմն նման բաներն արվում են ակումբային թիմերի ղեկավարների համաձայնությամբ:
Ընդհանրապես, վատ արարքներն արագ յուրացվելու միտում ունեն, սակայն մեր պարագայում ուրախացնողն այն է, որ հայկական ակումբային ֆուտբոլին սպառնացող նման վտանգ չկա` վատ խաղի համար ո՞ւմ վրա զենք քաշես:
Այնպես որ, մեր ֆուտբոլիստներն առավել քան պաշտպանված են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ